Թշնամություն՝ ըստ Կենդանակերպի նշանի

Այս մարդու համար ծայրահեղ կարևոր է, որ նրան հարգեն ու սիրեն

Խոյ

Այս նշանի ներկայացուցիչները կտրուկ անձնավորություններ են, ովքեր բոլոր որոշումները հընթացս են ընդունում՝ միևնույն ժամանակ ղեկավարվելով բացառապես պրագմատիկ պատկերացումներով։ Այս իմաստով դանդաղկոտ Ձկներն ու դանդաղ ընկալող Ցուլերը հաստատ նրանց համար ընկեր չեն կարող լինել։ Խոյերը տանել չեն կարողանում նաև այն մարդկանց, ում որոշումները մեծ մասամբ կախված են զգացմունքներից՝ դա համարելով թուլություն։ Այս առումով Խոյերը չեն ընկերանա Խեցգետինների, Կշեռքների ու նույն Ձկների հետ։ Ընդհանուր առմամբ Խոյը հարգում է այն մարդկանց, ովքեր ցուցադրում են իրենց ուժը։

Ցուլ

Այս մարդու համար ծայրահեղ կարևոր է, որ նրան հարգեն ու սիրեն։ Եթե Ցուլին վերաբերվում են անտարբերությամբ, ի պատասխան՝ նա նույն կերպ կարձագանքի։ Դրա համար էլ կոշտ Խոյերի, Երկվորյակների ու Ջրհոսների հետ Ցուլը, որպես կանոն, շփման կետեր չի գտնում։ Նրանց համար բարդ է նաև իշխող Առյուծների ու Կարիճների հետ շփվելը։

Ցուլը տանել չի կարողանում, երբ իրեն պարտադրում են, և շատ հիվանդագին է արձագանքում իր դերը նվազեցնել փորձող ցանկացած փորձի։ Ի պատասխան՝ նա այնպիսի զայրալից արձագանք է տալիս, որ թշնամությունից բացի, այս մարդկանց մոտ որևէ զգացմունք չի մնում։

Երկվորյակներ

Երկվորյակներն ունիկալ անձնավորություններ են։ Արտաքինից բարեսիրտ ու շփման մեջ թեթև լինելով՝ կարողանում են այնքան արագ մոռանալ մարդկանց ու ամեն լավ բան, ինչ նրանք իրենց համար արել են, որ իրենց դեմ են տրամադրում լավագույն ընկերներին։ Այս իմաստով Երկվորյակները կարող են թշնամանալ տառացիորեն ցանկացած մարդու հետ։ Հատկապես, եթե դա տեղի է ունենում բամբասանքների պատճառով, որն այնքան սիրում է տարածել Երկվորյակը։

Ճիշտ է, ուժեղ մարդկանցից Երկվորյակը զհուշանում է, և դրա համար էլ հաճախ թշնամանում է Խեցգետինների ու Աղեղնավորների հետ։ Երկվորյակները տանել չեն կարողանում նաև հստակ պլանով գործող ձանձրալի մարդկանց, իսկ դա նշանակում է, որ Այծեղջյուրների ու Կույսերի հետ շփվելը նրանց համար պարզապես հետաքրքիր չէ։

Խեցգետին

Եթե այս աշխարհում ամեն բան կախված լիներ Խեցգետնից, նա իր շրջապատի հետ կապրեր հաշտ ու խաղաղ։ Բայց աշխարհը դաժան է, և դրա համար էլ ուժեղ ու կոպիտ անձնավորությունները նույնիսկ չեն նկատում, թե ինչպես են իրենց վարքագծով խոցում ու վիրավորում Խեցգետիններին։ Հենց դրա համար էլ Խեցգետինները ոչ ոքի հետ չեն թշնամանում, բայց շատերից են նեղանում։ Հաճախ այս մարդուն նեղացնում են կտրուկ Խոյերն ու Երկվորյակները։ Առհասարակ ինքնասիրահարված մարդկանց հետ այս մարդը փոխհասկացվածություն չի գտնում, և այդ պատճառով էլ Կարիճների ու Առյուծների հետ Խեցգետինների համակեցությունը, որպես կանոն, չի ստացվում։

Առյուծ

Այս նշանին պատկանող անձնավորությունների մեծ մասը մեծամտության մոլուցքով է տառապում, և այդ պատճառով էլ նրանք տանել չեն կարողանում այն մարդկանց, ովքեր իրենց ինչ-որ բանում գերազանցում են։ Այս առումով Առյուծների համար պարզապես հեշտ չէ փոխհասկացվածության հասնել Խոյերի, Կույսերի ու Ջրհոսների հետ։

Իսկ եթե ի հայտ եկած հակամարտության մեջ Առյուծը պարտվի իր հակառակորդին, ապա ինքնաբերաբար վերջինս դառնում է նրա ոխերիմ թշնամին։ Գործնականորեն Կարիճն ու Այծեղջյուրը կարող են դառնալ հենց այն անձինք, որոնց նկատմամբ կարող է դրսևորվել Առյուծի անհանդուրժողականությունը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Առյուծները համարվում են ամենաընկերասեր արարածները։

Կույս

Կույսերն իրենց պարտականություններին ու պարտավորություններին խստորեն հետևող անձինք են, ովքեր ապրում են խիստ կարգուկանոնով ու օրվա հստակ պլանով։ Այդ պատճառով նրանք բացարձակապես չեն հաշտվում ոչ պարտաճանաչ մարդկանց հետ, ովքեր միշտ ուշանում են, չեն կատարում իրենց խոստումները կամ իրենցից հետո քաոս են թողնում։

Այս իմաստով նրանց համար դժվար է ընդհանուր լեզու գտնել Ձկների, Երկվորյակների ու Աղեղնավորների հետ։ Անկեղծ ասած՝ Կույսերի համար առհասարակ դժվար է շփվել շրջապատողների հետ, քանի որ այս մարդիկ մաքսիմալիստներ են և չափազանց բարձր նշաձող են սահմանում իրենց սեփական շրջապատի համար։ Հնարավոր է, դրա համար շատերը չեն սիրում Կույսերին։

Կշեռքներ

Կշեռքները կոնֆլիկտային մարդիկ չեն, ովքեր մինչև վերջ պայքարում են իրենց ծանոթների հետ ընկերական հարաբերություններ պահպանելու համար։ Ճիշտ է, կատեգորիկ մարդկանց հետ, ովքեր չեն լսում ոչ մի փաստարկ, Կշեռքները հեշտ չեն շփվում։

Ամենից հաճախ թշնամանք ի հայտ է գալիս Կույսերի ու Խեցգետինների հետ, որոնց բարկացնում է դանդաղկոտությունն ու տվյալ նշանների անպարտաճանաչությունը։ Բացի դրանից, Կշեռքները հայտնի էսթետներ են, ովքեր օժտված են գեղեցիկի նուրբ ընկալմամբ։ Այս անձանց համար դժվար է լեզու գտնել այնպիսի կոշտ պրագմատիկների հետ, ինչպիսիք են Խոյերը կամ Կարիճները։

Կարիճ

Հայտնի սեփականատեր և իսկական խանդոտ Կարիճը շփման կետեր չի գտնում ազատ մարդկանց հետ, ովքեր չգիտեն՝ ինչ է «խանդ» բառը, ու սովոր չեն սահմանափակել իրենց սիրելիներին։ Այսպես, օրինակ, Աղեղնավորի հետ Կարիճը ընդհանուր թեմաներ չի գտնում, իսկ նրանց փոխգործակցությունը, որպես կանոն, սահմանափակվում է գործարար ոլորտով։ Բացի դրանից, Կարիճը կտրուկ է ու կատեգորիկ իր արարքների ու արտահայտությունների մեջ։ Նա հեշտորեն կարող է վիրավորել մարդուն, ինչից հետո նա կնեղանա ու միշտ կհիշի այդ մասին։ Հաճախ հենց այդ պատճառով ՝ Կարիճը դադարում է շփվել Խեցգետնի կամ Ցուլի հետ։

Աղեղնավոր

Կենդանակերպի ամենաբարեսիրտ ու ուրախ նշան Աղեղնավորը բացարձակապես չի ցանկանում թշնամանալ որևէ մեկի հետ։ Միայն թե ոչ բոլորն են կիսում կյանքի նկատմամբ նրա վերաբերմունքը, և այս ֆոնի վրա լուրջ անձնավորությունների հետ երբեմն կոնֆլիկտներ են առաջանում։ Աղեղնավորի համար դժվար է ընկերանալ Այծեղջյուրի կամ Կույսի հետ։ Ընդհակառակը, այս մարդիկ ոչ տևական շփումից հետո սկսում են թշնամանալ միմյանց հետ։ Բացի դրանից, Աղեղնավորը սիրառատ նշան է, և այս փաստը շատ է նյարդայնացնում ասկետիկ մարդկանց։ Հենց այդ պատճառով էլ Աղեղնավորները հաճախ վիճում են Ցուլերի ու Խեցգետինների հետ։

Այծեղջյուր

Այծեղջյուրները շատ լուրջ ու մտածկոտ մարդիկ են։ Նրանք տանել չեն կարողանում դատարկ խոսակցություններն ու մարդկանց, ովքեր սովոր են ցոփ ու շվայտ կյանքով ապրել։ Հնարավոր է, այդ պատճառով այս նշանի ներկայացուցիչները բացարձակապես լեզու չեն գտնում Երկվորյակների ու Ջրհոսների հետ։ Բացի դրանից, Այծեղջյուրները միշտ պայքարում են առաջատար դիրքերի համար ու տանել չեն կարողանում նրանց, ովքեր կանգնում են իրենց ճանապարհին։

Այս իմաստով Այծեղջյուրները կարող են թշնամանալ նույնքան հավակնոտ Առյուծների կամ Կարիճների հետ։ Հանուն արդարության պետք է նշել, որ այս նշանի ներկայացուցիչները բարդ բնավորություն ունեն, որին հարմարվել ոչ բոլորն են կարող։

Ջրհոս

Ջրհոսների համար դժվար է շփման եզրեր գտնել իրենց շրջապատի անձանց հետ, քանի որ նրանք ինքնատիպ աշխարհայացք ունեն։ Թշնամիներ ձեռք բերել այս մարդկանց համար շատ հեշտ է, իսկ ահա որպես ընկեր՝ նրանք ամենևին էլ առաջին իսկ պատահած անձնավորությանը չեն ցանկանում տեսնել։

Կյանքը ցույց է տալիս, որ հատկապես բարդ հարաբերություններ Ջրհոսների մոտ դասավորվում են Կույսերի ու Կարիճների հետ։ Թեպետ, եթե անկեղծ լինենք, Կենդանակերպի այլ նշանների պատկանող ներկայացուցիչների հետ էլ հարաբերություններն առանձնապես լավ չեն։ Գլխավորն այն է, որ իրեն՝ Ջրհոսին, այս փաստը բոլորովին էլ չի անհանգստացնում։ Նրանք սովոր չեն այլոց կարծիքները հաշվի առնել։

Ձկներ

Ձկները նեղացկոտ անձնավորություններ են, ովքեր տանել չեն կարողանում կոպիտ և արհամարհական վերաբերմունք։ Այդ պատճառով Ձկները հաճախ կոնֆլիկտի մեջ են մտնում Խոյերի և Երկվորյակների հետ։

Բացի դրանից, Ձկները սովոր են ապրել զգացմունքներով ու բոլոր որոշումներն անցկացնել իրենց սրտի միջով։ Նրանք բացարձակապես չեն հասկանում, թե ինչպես կարելի է գերակա դարձնել մերկանտիլ շահերն ու իսպառ անհաղորդ մնալ ուրիշի վշտի նկատմամբ։

Այդ պատճառով էլ Ձկները հաճախ թշնամանում են Կույսերի ու Այծեղջյուրների հետ։ Մնացած դեպքերում Ձկները բարեսիրտ անձնավորություններ են, ովքեր բոլորի հետ ձգտում են ունենալ ընկերական հարաբերություններ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը