Մարդկանց առաջարկել են ձայնագրել սեքսն «ապագայի համար»

Ինչպես նշվում է, ծրագիրը կոչվում է «Ժամանակի պարկուճ»

1

VR Bangers ընկերությունը հայտարարել է մի ծրագրի գործարկման մասին, որը թույլ է տալիս մարդկանց ձայնագրել սեքսը վիրտուալ իրականությունում՝ ապագայում պահելու համար, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Next Web-ին։

Ինչպես նշվում է, ծրագիրը կոչվում է «Ժամանակի պարկուճ», եւ այն թույլ է տալիս պահպանել «սինքրոնացված սեփական փորձը» ծերության հասակում այն վերարտադրելու համար։

Նշվում է, որ ծրագրի օգնությամբ կարելի է տեսանյութ նկարել 6К-ով, ինչպես նաեւ աուդիո ձայնագրել բազմախողովակ ձեւաչափով, եւ հաղորդել բոլոր հոտերը եւ տակտիլ զգացողությունները։

Ընդ որում՝ ընդգծվում է, որ սեքսի ձայնագումը VR-ում խոշոր գումար կարժենա։ Մասնակցության արժեքն սկսվում է 10 հազար դոլարից, բայց գեղեցիկ շինության վարձակալության եւ պրոֆեսիոնալ նկարահանման դեպքում արժեքը կտրուկ բարձրանում է։