Հարաբերությունները երբեք պարզ չեն լինում: Հարաբերությունները փոխզիջումներ են պահանջում: Դրանք պահանջում են սեփական շահերի ոտնահարում հանուն ձեր զուգընկերոջ շահերի:
Մշակույթը մեզ ներշնչել է, որ սերը զգացում է: Բայց իրականությունն այն է, որ սերն իրականում գործողություն է: Մենք պետք է մշտապես այն ապացուցենք գործնականում: Միայն այդպես այն կարող է ապրել:
Ահա հարաբերությունների մասին 17 դաժան ճշմարտություն, որոնք ձեզ կօգնեն դրանց նկատմամբ առողջ սպասումներ ձեւավորել:
1. Դուք ոչ միշտ դուր կգաք ձեր զուգընկերոջը:
2. Դուք ոչ միշտ կիրք կզգաք ձեր զուգընկերոջ հանդեպ:
3. Երբեմն դուք շատ նյարդայնացած կլինեք:
4. Դուք ոչ միշտ կկարոտեք իրար, երբ տարածությունը մի որոշ ժամանակով բաժանի ձեզ:
5. Դուք պարբերաբար կձանձրանաք իրար հետ:
6. Դուք կհանդիպեք մարդկանց, որոնք ձեզ մի քանի անգամ «ավելի լավը» կթվան:
7. Դուք ձեզ պարբերաբար շատ միայնակ կզգաք:
8. Ձեր զուգընկերը ձեր կլոնը չէ: Եվ տարբերությունների հետ հաշտվելը կարող է բարդ եւ դաժան լինել:
9. Ձեր սիրտը մեկ կբացվի, մեկ` կփակվի:
10. Երբեմն դուք ձեզ գրավիչ կզգաք, երբեմն` ոչ:
11. Ձեր սեռական կյանքը կարող է բարդ լինել: Դա նորմալ է:
12. Դուք ոչ միշտ կցանկանաք սեքսով զբաղվել:
13. Երբեմն դուք կարող եք անտարբերություն զգալ ձեր զուգընկերոջ հանդեպ:
14. Երբեմն դուք իրար կթվաք միասին կապված: Իսկ երբեմն այդ զգացումը կլքի ձեզ:
15. Իսկական սերը պայքար է, ոչ միայն հաճույք:
16. Իսկական սերն իր մեջ վախ է ներառում:
17. Վախը ոչ միշտ հենց վախի տեսք ունի:
Աղբյուրը` Liza.ua, գրում է style.news.am:
0Comments