Երբ սկսվեց «համակարգչայնացումը»

Մանրամասներ

Գործերի մեջ «թաղվելու» կործանարար սովորությունը սկսել է ձեւավորվել շատ վաղուց: Բայց ինչո՞ւ ենք մենք ձգտում այդ կյանքին:

Ինչպիսի կյանքով էլ ապրենք, ինչպիսի մասնագիտություն էլ ընտրենք, մենք միշտ կանգ առնելու ժամանակ չունենք:

Նշվում է, որ մշտապես զբաղվածության ռեժիմի մեջ լինելը հիվանդություն է: Այն կործանում է մեր առողջությունը, խաթարում բարեկեցությունն ու անշտապ շփումից եւ նույնիսկ ճաշից հաճույք ստանալու մեր ունակությունը:

Երբ սկսվեց «համակարգչայնացումը», մենք կարծում էինք, որ այս ամենի արդյունքում քիչ աշխատելու հնարավորություն կունենանք: Մենք կարծում էինք, որ էլեկտրոնային սարքավորումները մեր կյանքն ավելի դյուրին կդարձնեն: Սակայն չկա այն հանգստությունն ու շատ ժամանակը, որի մասին երազում էին էլեկտրոնիկան ստեղծողները: Ամեն ինչ ավելի վատ է:

Մարդիկ, ովքեր իրենց «հասարակության վերնախավ» են համարում, արդեն չեն էլ կարող հստակ սահմանագիծ անցկացնել իրենց աշխատանքի եւ կյանքի միջեւ: Նրանք աշխատում են մինչեւ ուշ գիշեր:

Երբ մեր երեխաներն անկողնում են, մենք նորից առցանց ռեժիմում ենք:

Շատերի համար գերխնդիր է էլեկտրոնային փոստը: Նամակները հեղեղի նման թափվում են այնտեղ: «Հասցեատերն» ամեն օր խոստանում է դրանց «ջիհադ» հայտարարել, սակայն ապարդյուն, նույն երեւույթը կրկնվում է տարիներ շարունակ:

Սակայն մեր ինչի՞ն է դա պետք: Իհարկե, խոսքը նրանց մասին չէ, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝ ընտանիքին կերակրելու համար:

Լիարժեք կյանքով ապրելու համար մենք պետք է կարողանանք կենտրոնանալ ու գիտակցված ապրել կյանքը: Փողոցում հին ընկերո՞ջ եք հանդիպել: Գտե՛ք հինգ րոպե նրա հետ զրուցելու համար: Ավարտե՞լ եք հաշվետվությունը: Դուք արժանի եք թեյ խմել եւ զրուցել գործընկերների հետ: Անջատե՛ք սմարթֆոնները համացանցից: Մի՛ գնեք iPad: Տան բոլոր սենյակներում հեռուստացույց մի՛ դրեք:

Գիտակից կերպով ապրելու դեպքում միշտ գիտես՝ ինչը եւ ինչպիսի հետեւողականությամբ անել: Իսկ ինչը չես հասցրել, նշանակում է՝ ֆիզիկապես հնարավոր չէր: Սովորեք ազատվել կարծրատիպերից: