Ահա թե ինչպես եք դուք կործանում ձեր հարաբերությունները` համաձայն ձեր Կենդանակեևրպի նշանի

Ցուլը մրցակցություն է զգում նույնիսկ հարաբերությունների մեջ

Խոյ

Խոյի համար կարող է դժվար լինել արտահայտել սեփական զգացմունքները: Նա համարում է, որ, եթե ինքը լռի ու չխոսի խնդիրների մասին, որոնց հետ բախվել է հարաբերություններում, դա իրեն օգտակար կլինի: Սակայն նա պետք է հասկանա, որ կյանքում ոչինչ ինքն իրեն չի լուծվում: Եթե ձեր կապի մեջ բարդություններ կան, անպայման դրանք քննարկեք ձեր զուգընկերոջ հետ: Ձեր ընտրյալն էքստրասենս չէ ու չի կարող ինքնուրույն հասկանալ ձեր հուզված լինելու պատճառը:

Ցուլ

Ցուլը մրցակցություն է զգում նույնիսկ հարաբերությունների մեջ: Այն ամենը, ինչ արվում է նրա ու  իր զուգընկերոջ կողմից, գրի է առնվում ձեռքբերումների գոյություն չունեցող գրքում: Լինի դա սիրո փոքրիկ դրսևորում թե փառահեղ ռոմանտիկ ժեստ, գրանցվում է այդ գրքում: Դուք պետք է հասկանաք, որ դուք չպետք է հաշվեք՝ ինչ ու ինչքան բան եք արել միմյանց համար: Դուք մրցակիցներ չեք, այլ զուգընկերներ:

Երկվորյակ

Երկվորյակները չափից առավել անկայուն են, որ իրենց լուրջ ընդունեն: Նրանք ամենայն անկեղծությամբ իրենց վրա պարտավորություններ են վերցնում, բայց չեն կարողանում դրանք կատարել: Ամենից վատն այն է, որ նրանք իրենց համար արդարացումներ են հորինում, որ իրենց համոզեն այն բանում, որ ճիշտ են վարվում: Երկվորյակների զուգընկերը կարող է հոգնել նրանց դատարկ խոստումներից ու կարող է հավիտյան կորցնել վստահությունն ու հավատը նրանց նկատմամբ:

Խեցգետին

Խեցգետինը չափազանց լուրջ է ընդունում իր հարաբերությունները: Նա շատ արագ է կապվում ու կպչուն է դառնում: Թեպետև նա սիրող ու հոգատար է, բայց նրա կպչունությունը շատ է նյարդայնացնում: Դուք պետք է գիտակցեք, որ դուք և ձեր զուգընկերն առանձին անհատներ եք` սեփական հետաքրքրություններով, և միմյանց սիրելու համար բոլորովին էլ պարտադիր չէ անընդհատ միասին լինել: Ձեր ընտրյալին փոքր-ինչ ազատություն տվեք, այլապես կարող եք կորցնել նրան:

Առյուծ

Առյուծի համար այս աշխարհում լավագույն բանն իր գոյությունն է: Նա լի է առաջնորդելու վճռականությամբ, և դա հիանալի է առաջնորդի, այլ ոչ զուգընկերոջ համար: Դուք չափազանց շատ եք սիրում վերահսկել բոլորին և յուրաքանչյուրին: Բայց դա ռոմանտիկ հարաբերությունների նկատմամբ անառողջ վերաբերմունք է, որում երկու զուգընկերն էլ պետք է լինեն հավասար դիրքերում: Մի մտածեք, որ դուք գիտեք, թե ինչն է լավ ձեր ընտրյալի համար, ու մի փորձեք կառավարել նրա կյանքը: Նրան ձեզ հավասար համարեք ու համապատասխանաբար վերաբերվեք:

Կույս

Կույսի համար հեշտ չէ հաղթահարել սեփական խանդը: Նա մոծակը փիղ է դարձնում, և դա կարող է կործանել հարաբերությունները: Դուք պետք է հասկանաք, որ չպետք է կասկածի ենթարկեք զուգընկերոջ յուրաքանչյուր քայլը միայն այն պատճառով, որ դուք անհանգիստ եք: Դուք պետք է հաղթահարեք ձեր անվստահությունը ու աշխատեք հարաբերությունների վրա ձեր ընտրյալի հետ միասին:

Կշեռք

Կշեռքները լավ են գլուխ հանում խնդիրներից, և դա սադրում է նրանց խնդիրներ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան: Բացի դրանից, նրանք ձգտում են ուղղել իրենց զուգընկերներին: Դուք պետք է գիտակցեք, որ, եթե ինչ-որ մեկն այնքան էլ կազմակերպված ու կոկիկ չէ, ինչպես դուք, դա չի նշանակում, որ նա ուղղման կարիք ունի: Դուք պետք է մարդկանց թույլ տաք լինել այնպիսին, ինչպիսին որ կան, քանի որ ինքներդ էլ կատարյալ չեք: Աշխատեք ձեզ վրա, այլ ոչ թե ձեր զուգընկերոջ:

Կարիճ

Կարիճը համբերություն չունի, երբ գործերը լավ չեն ընթանում, ոչ այնպես, ինչպես ինքն էր պլանավորել: Եվ նա պոռթկում է, երբ իր սպասելիքները չեն արդարանում: Դուք պետք է հասկանաք, որ մեքենայի հետ չեք հանդիպում: Ձեր զուգընկերը մարդ է` իր թերություններով ու արժանիքներով: Աշխատեք լինել ավելի հասկացող, համբերատար ու ըմբռնող, եթե ուզում եք, որ ձեր հարաբերությունները ծաղկում ապրեն:

Աղեղնավոր

Աղեղնավորը տառապում է իր անձնական նախաձեռնությամբ, այլ ոչ թե ինչ-որ մեկի պատճառով: Նա ցածր ինքնագնահատական ունի, որը նրան կյանքում շատ է խանգարում: Նա զգում է, որ չի ձգում կատարյալ համարվելու համար այս կամ այն ոլորտում կամ գործում, և դա նրան ստիպում է նեգատիվ լինել ամեն ինչում: Ձեր զուգընկերը չի սպասում, որ դուք կատարյալ պիտի լինեք, բայց նա չի կարող հանդուրժել ձեր նեգատիվը: Դուք պետք է սովորեք գնահատել ինքներդ ձեզ ու չհանձնվել դժվարությունների առջև: Միայն այդ ժամանակ դուք կարող եք արժանի լինել ձեր զուգընկերոջը:

Այծեղջյուր

Այծեղջյուրն իր վրա պարտականությունների անտանելի բեռ է վերցնում: Նա այնքան է սովոր ինքն իր տերը լինել, որ մոռանում է հարաբերություններում բաց ու խոցելի լինել: Դուք չպետք է պաշտպանվեք ձեր զուգընկերոջից: Դուք պետք է վստահեք նրան այնքան, որ թույլ տաք նրան քանդել ձեր ներսի պատերն ու ձեզ իսկապես ճանաչել:

Ջրհոս

Ջրհոսը չի կարողանում ինքն իրեն պաշտպանել: Նա համարում է, որ ավելի լավն է դառնում իր զուգընկերոջ կողքին, ու նրան թույլ է տալիս անել այն ամենը, ինչ նա կցանկանա, բայց իրականում հեշտությամբ տրվում է նրա ազդեցությանը: Դուք չպետք է համաձայնեք այն բանին, ինչը ձեզ դժբախտ է դարձնում: Սովորեք լսել ձեր ներքին ձայնը ու նկատել հարաբերություններում եղած խնդիրները: Զգացմունքների ճնշումն առողջ հարաբերությունների երաշխիք չէ:

Ձկներ

Ձկները ստեղծագործ բնույթ ունեն` դրամայի հակվածությամբ: Բայց երբեմն, երբ նրանց` դրամայի պահանջմունքները չեն բավարարվում, նրանք այն փնտրում են այնտեղ, ուր դա չկա: Դա կարող է ստիպել նրանց միջամտել իրենց զուգընկերոջ անձնական կյանքին: Դուք պետք է վերջ տաք ձեր մտքերին թույլ տալ ձեզ ներսից քայքայել ու պետք է սկսեք հարգել ձեր զուգընկերոջ անձնական կյանքն ու տարածքը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը