Իրանը մարտական պատրաստության է բերել հրթիռները

Մանրամասներ
իրան հրթիռ

«Ttehran times»-ը տեղեկացել է, որ Իրանի զինված ուժերն ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների, մարտական պատրաստության են բերել հրթիռները, որ կարող են հարվածել ԱՄՆ-ի հետ կապված դիրքերին։

Այս հրթիռների զգալի մասը տեղակայված է երկրով մեկ սփռված ստորգետնյա օբյեկտներում, որոնք նախագծված են դիմակայելու օդային հարվածներին:

Հունվարին իր պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կռմբակոծի Իրանը, եթե երկիրը չգնա իր պահանջած զիջումներին: Իրանցիները հրաժարվել են ներկայիս պայմաններում բանակցել ԱՄՆ-ի հետ՝ հայտարարելով, որ պատրաստ են վճռականորեն արձագանքել ցանկացած ագրեսիայի: