Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Բելգորոդի հրթիռակոծությունը՝ այն անվանելով ահաբեկչություն։ Նա խոստացել է պատասխանել Ուկրաինային․
«Դա նպատակաուղղված հարված էր քաղաքացիական բնակչությանը։ Ռուսաստանը կարող է Ուկրաինային համարժեք պատասխանել, սակայն Ռուսաստանը հարվածում է ռազմական օբյեկտներին»,- ասել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք՝ Բելգորոդի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, որոնցից 5-ը երեխաներ են։
0Comments