Aravot.am-ը գրում է․ «ՔՊ նորընտիր պատգամավոր Էդգար Հակոբյանը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում, երբ հարցրել էինք Աննա Հակոբյանի հետ բարեկամական կապի մասին, ասել էր. «Վերջին երկու օրվա մեջ բազմաթիվ շահարկումներ են գնում դրա հետ կապված, ու դա սուտ է: Իմ ազգանունը, որ Հակոբյան է, դա չի նշանակում, որ բարեկամ ենք մենք»:
Մինչդեռ պարզեցինք, որ նա Աննա Հակոբյանի հետ արյունակցական կապ չունի, բայց բարեկամ է, ավելի կոնկրետ՝ Աննա Հակոբյանի մորեղբոր փեսան է:
Aravot.am-ը Էդգար Հակոբյանին հարցրեց՝ ինչո՞ւ եք ապատեղեկատվություն տվել, նա էլ արդարացավ. «Ես կեղծ ինֆորմացիա չեմ տվել: Կեղծ ինֆորմացիա տվել է լրատվությունը»: Ճշտեցինք՝ ասում եք, թե բարեկամ չեք, մինչդեռ քեռու փեսան եք՝ Էդգար Հակոբյանն արձագանքեց. «Դուք ասում եք՝ ազգական եք, բայց ես ազգական չեմ: Իմ ազգանունը Աննա Հակոբյանի ազգանվան հետ կապ չունի, ուղղակի զուգադիպել է»: Հարցին՝ ասում էիք՝ բարեկամ չեմ, փեսան բարեկա՞մ չի՝ նա պատասխանեց. «Բարեկամ չեմ»»:
0Comments