Կանայք փոխանակ ասեն պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ, ասում են ամրացրեք սահմանը․ Լենա Նազարյան

Մանրամասներ
ա

ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն անդրադարձավ կառավարության խաղաղության օրակարգին։ 

«Երևի երկու ամիս առաջ էր, որ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ, մեծամասամբ կանայք, շատ արդարացի զայրույթով լցված հավաքվել էին կառավարության շենքի դիմաց, նախօրեին սահմանին նորից զոհեր էին եղել։ Եվ նրանք պահանջներ ունեին կառավարությանը հասցեագրված։ Պահանջում էին ավելի խորը խրամատներ փորել, սահմանին ամրաշինական աշխատանքներ անել, և ի զարմանս ինձ, այդ հարգարժան կանայք չասացին կառավարությանն ուղղված վճռական ու աներկբա պահանջ՝ գնացեք և կնքեք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, փակեք պատերազմի էջը։ Ես չեմ ձգտում ձևավորել ընդդիմության կամ քաղաքացիական հանրության օրակարգերը, բայց ինձ համար պարզ է մի բան՝ փաստորեն այս կառավարությունը, որն առաջ է տանում խաղաղության օրակարգը, բոլորից առաջադիմական է։ Սա շատ աննորմալ ու տարօրինակ երևույթ է, որպես կանոն՝ ավելի առաջադիմական լինում է ընդդիմությունը և քաղաքացիական հանրությունը»,- ասաց Նազարյանը։