Առաջիկա ժամերին «Հայաստան» խմբակցությունը հանդես կգա հստակ հայտարարությամբ. Արծվիկ Մինասյան

Մանրամասներ
Արծվիկ Մինասյան

Այսօր ևս մեկ անգամ ապացույցներ տեսանք, որ այս ողջ գործընթացը, որն իրականացվել է, հստակ ուրվագծում է Հայաստանի գործող իշխանության հակասահմանադրական ընթացքի մասին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա նկատեց, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողվում քննարկման ընթացքում ընդդիմությունը հանոզվեց, որ թեև ՀՀ կառավարությունը հավաստիացնում է, թե Ադրբեջանի հետ սինքրոնիզացված պետք է գնան գործընթացները, բայց ակնհայտորեն անտեսվում է, որ թշնամի երկիրը ոչ միայն չի պատրաստվում սահմանազատման, այլ նաև չի թաքցնում ՀՀ տարածքների նկատմամբ իր ոտնձգությունը, բայց Հայաստանի գործող իշխանությունները հլու-հնազանդ գնում է զիջումների։

Ընդդիմադիր պատգամավորը, տեղեկացնելով, որ Ադրբեջանում այդ առումով որևէ զարգացում չկա հնաձնաժողվների աշխատանքային կանոնակարգը վավերացնելու ուղղությամբ, ասաց. «Հետևաբար սա նույնպես շղարշ է, մեր անընդհատ արվող զիջումները քողարկելու համար։ Այս ողջ գործընթացը, փաստարկված հակասահմանադրական բնույթը իր հաստատումը ստացավ նաև Սահմանադրական դատարանում, որտեղ ուղղակի կատարվեց քաղաքական պատվեր։ Անդրադառնալով, որ փորձելով խոցելի դարձնել Հյաստանի ստեղծման ծննդյան փաստաթուղթը՝ Հայաստանի անկախության հռչակագիրը, կեղծ թիրախավորումներ դնելով հռչակագրի վրա և ստեղծելով արհեստական հակադրումներ ՀՀ Սահմանադրության հետ՝ դատարանը կատարեց քաղաքական պատվեր, ինչն անթուլատրելի է ու անընդունելի»։

Որպես «Հայաստան» խմբակցության քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ, հաշվի առնելով ընթացող ողջ գործընթացը, հանձնաժողվում հնչած հայտարարությունները և լսված պատասխանները՝ առաջիկա ժամերին խմբակցությունը հանդես կգա հստակ հայտարարությամբ՝ թե՛ գնահատականի, թե՛ այլ հարցերի հետ կապված։