Ոստիկանությունը ուժեր ունի, ուղղակի այդ ուժերն օգտագործվում է ոչ թե հասարակական կարգը պաշտպանելու, քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար, այլ բացառապես քաղաքական նպատակների համար, օրինակ Գյումրիում: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Գյումրիում կարմիր բերետավորները ներխուժել են ընդդիմադիր ուժերից մեկի գրասենյակ, մյուս տեղում խուզարկություններ են իրականացրել: Այս իշխանությունների համար ով իրենց դեմ է, հանցագործ են, և այսպես մերկապարանոց հայտարարություն են անում, թե կաշառք են բաժանել: Դուք միանգամից դարձաք ոստիկան, քննիչ, դատախազ, դատավոր, միանգամից դահիճի գործառույթներ ձեզ վերագրեք: Այս դատական ֆարսն ո՞ւմ է պետք:
Այս իշխանությունները տիպիկ սովետական բռնաճնշումների մեթոդով են գնում, բոլոր քաղաքական օպոնենտներին դատում էին քրեական հոդվածներով։ Դրանից ավելի խելոք բան չեք կարողացել մոգոնել»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորը գյումրեցիներին կոչ արեց կիրակի օրը գնալ; եւ քվեարկել խղճի թելադրանքով. «Վերջացրեք Գյումրուց այն մղձավանջը, որը սկսել է Գյումրիում։ Ոչ թե՝ մեր Սարիկը... Ձեր Սարիկը, ՔՊ-ի Սարիկ լինելուց առաջ էլի մի քանիսի Սարիկ է եղել, չմոռանաք դա։ Գնացեք և քվեարկեք ձեր կամքի, ձեր խղճի, ձեր մտքի թելադրանքով, վերջ դրեք այս ամեն ինչին: Եվ թող ոչ կարմիր բերետները, ոչ սև բերետները, ոչ անհասկանալի բերետներն ու չարմաները ձեզ չվախեցնեն»,- հայտարարեց նա:
0Comments