Ես որ կանգնեմ, օրինակներ բերեմ, սաղ ընդիմությանը կթաղեմ այդ օրինակների տակ. Աղազարյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Ինձ ժամը 12-ին զանգում են, ես պատասխանում եմ, լրագրողները երբ էլ դիմել են, ես պատասխանել եմ. Ես որ կանգնեմ, օրինակներ բերեմ, սաղ ընդիմությանը կթաղեմ այդ օրինակների տակ, թե ինչքան բան եմ արել ես: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նկատելով, որ ընդդիմադիր պատգամավորները իբր իրեն պաշտպանելով, շահարկում են:

«Ասում են՝ բա դուք ինչու այն ժամանակ ինչու չէիք խոսում, որ այսպես է, այսպես է: Ես չեմ խոսացել, ես համեստ, լուռ արել եմ իմ աշխատանքը, հարյուրավոր մարդկանց կբերեմ կշարեմ այստեղ, որ ինչ օգնություններ եմ ցույց տվել: Հարյուրավոր մարդկանց կբերեմ կանգնացնեմ, թե ինչ հարցեր եմ լուծել, հարյուրավոր տեղեր կտանեմ, կասեմ թե ինչեր եմ արել: Սա իմ բաց լինելու հանգամանքն է»,-ասաց նա:

Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ չի փոշմանել Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին պաշտպանելու համար. «Կիլիկյան իմ հայրենիքը ես չեմ համարում, որ այսօրվա ուժեղ տղերքը չվախենան Նիկոլ Փաշինյանից և հեռանան ուրիշ երկրներում Կիլիկիա ստեղծեն: Թող իրենց հայրենիքը տեր լինեն»:

Իրեն տաշեղի հետ համեմատող Հայկ Կոնջորյանին անդրադառնալով Աղազարյանն ասաց. «Նա իր պատասխանն ստացավ: Ես ասեցի իմ ելույթում, որ եթե դնենք ձեր ելույթը և լույսը ուղղենք, ստվեր չի առաջնա, դատարկություն է մեջը։ Հիմա ասում եք՝ պաշտպանել եք թիմին, ես չեմ պաշտպանել թիմին, ես այդ թիմի անդամ եմ եղել և պատասխանատվություն եմ կրում այդ ամեն ինչի համար։

Իրենք փախած էին, երբ որ ես ասում էի՝ «Քելբաջարը Հայաստանում չի եղել», որպեսզի ժողովրդին դուխ տամ»: