Աղվերանում անցած շաբաթ տեղի ունեցած հավաքը իմքայլականների համար հարթ չի անցել։
Մասնավորապես, արտահերթ ընտրությունների չգնալու Նիկոլ Փաշինյանի որոշումը, որը հետո ներկայացվեց «Իմ քայլի» անունից, դժգոհություններ է առաջացրել իշխող խմբակցության որոշ շերտերում։
Ոմանք հրապարակային խոսել են, ասել, որ արտահերթ ընտրությունները ուղղակի հրամայական են, անգամ չեն թաքցրել, որ այսօր իրենց նկատմամբ ֆիզիկական բռնության վտանգ են զգում ու պետք է վերջ դնել այս վիճակին։
«Հրապարակին» պատմել են, որ հարցի քննարկման ընթացքում եւ անգամ դրանից հետո թեժ լեզվակռիվ է եղել արտահերթին «կողմ» եւ «դեմ» պատգամավորներից ոմանց միջեւ, եւ այդ ամենի հետեւանքը կարող է լինել այն, որ մի քանի պատգամավոր հայտարարեն խմբակցությունից դուրս գալու մասին։
Անգամ կոնկրետ թվի մասին են խոսում՝ երեքը։
0Comments