Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից

Մանրամասներ
շենք

Տարոն Մարգարյանը զրկվել է  պատգամավորի անձեռնմխելիությունից՝ 67 կողմ ձայնով, Հովիկ Աղազարյանը զրկվել է անձեռմխելիությունից՝ 65 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ՝ պատգամավորներ Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար:

Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք տալու մեջ, իսկ Տարոն Մարգարյանը՝ փողերի լվացման: