Իրավիճակը լարված է, այս պահին  բարձրանում եմ դիրքեր. Վերիշենի գյուղապետ

Մանրամասներ

ա

ՀՐԱՏՍԱՊ. Իրավիճակը լարված է, այս պահին  բարձրանում եմ դիրքեր. Վերիշենի գյուղապետ

«Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս պահին ես բարձրանում եմ դիրքեր, հասկանամ՝ ինչ է  կատարվում, 30 րոպեից զանգահարեք, որպեսզի կարողանամ ամբողջական տեղեկատվությանը տիրապետեմ և ձեզ փոխանցեմ։

Քաղաքացիական բնակչությունից այնտեղ քիչ մարդ կա, հիմնականում զինվորականներ են, դեռ քաղաքացիական անձանցից շատերին չեն թողնում՝ շատ մոտենան»,- 168.am-ի հետ զրույցում նշել է Վերիշեն համայնքի ղեկավար Արարատ Օրդյանը` անդրադառնալով Սյունիքի մարզում Իշխանասարի հատվածում ադրբեջանական զինուժի առաջխաղացմանը: