Քիչ առաջ Աշխարհապետ անունով հայտնի շուռնուխցի Արարատ Աղաբեկյանին քննչական կոմիտեից տեղափոխել են հիվանդանոց 

Նրան բառի բուն իմաստով հատակին քարշ տալով էին տանում քննիչի մոտ դիմակավորված ոստիկանները

ա

Շուռնուխի գյուղապետի եղբորը՝ Արարատին, քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց։ Հրապարակը տեղեկացել է, որ նա նաև կորոնավիրուսի թեստ կհանձնի, քանի որ բարձր ջերմություն ունի և թոքաբորբի ախտանշաններ կան մոտը։

Հիշեցնենք, այսօր առավոտյան Աշխարհապետ անունով հայտնի Արարատ Աղաբեկյանին ոստիկանները բռնի ուժով անկողնուց հանել են և Շուռնուխից բերման ենթարկել Երևանի քննչական կոմիտե։

Նրան բառի բուն իմաստով հատակին քարշ տալով էին տանում քննիչի մոտ դիմակավորված ոստիկանները։

Արարատն էլ այդ պահին բղավում էր, թե լավ չի զգում իրեն, տաքություն ունի, դեղերը չի խմել ու խնդրում էր շտապօգնությւոն կանչել։

Այս անմարդկային վերաբերմունքի կադրերը հայտնվել են համացանցում։