«Վարդանիկն ասում է՝ «էն հրեշ Անդոն», ես հրե՞շ եմ». Անդրանիկ Քոչարյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ Գյումրիում իրեն շատերը հիշում են և՛ լավ, և՛ վատ կողմերով։

«Վատի համար ասում են՝ «էն հրեշ Անդոն», ես հրե՞շ եմ, Վարդանիկն է ասում (նկատի ունի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին-խմբ)»,- ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Քոչարյանը հավելել է, թե իր լիազորություններն այքան մեծ են եղել, աշխատանքի էֆեկտիվությունը՝ այնքան բարձր, որ աղետի գոտու սահմանից այն կողմ գտնվող Թալինի, Արագածի շրջանն էլ են միացրել իր կառավարմանը։