Ռուսաստանը կողմանապահություն է անում, հնարավոր է չլինի էլ այդ հանդիպումը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
Պատգամավորը կարծիք է հայտնել, որ Փաշինյան –Ալիև հանդիպումից լավ սպասելքիներ չունի։
«Հնարավոր է չլինի էլ այդ հանդիպումը, Կրելմից ձեզ են ասել, բայց մեզ ոչինչ չեն ասել։ Եթե դեռ Աստանայում Ռուսաստանի թագավորը ուզենար, հանդիպում կկազմակերպեր, բայց չցանկացավ։
Ռուսաստանը կողմանապահություն է անում, ես տեսնում եմ, որ Ռուսաստանն է միջացքի խնդիր դրել, որպեսզի Ադրբեջանի հետ միջանցք ունենան»,- ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
0Comments