Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Պուտինին

Մանրամասներ
պուտին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հայտնում է India Today-ը։

Նա ասել է, որ անհամբեր սպասում է Ռուսաստանի ղեկավարության հետ աշխատելուն՝ Նյու Դելիի և Մոսկվայի միջև կապերն էլ ավելի ամրապնդելու համար:

«Մենք ակնկալում ենք միասին աշխատել՝ առաջիկա տարիներին Հնդկաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար», - ասել է Մոդին: