ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը կառաջարկի հաստատել օրենքների համապարփակ փաթեթ, որը նախատեսում է ռուս գործարարների բռնագրավված ակտիվների օգտագործումը Ուկրաինային օգնելու համար։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։
Այս առաջարկները մշակելիս Բայդենի վարչակազմը խորհրդակցել է գանձապետարանի, արդարադատության նախարարության, պետքարտուղարության և առևտրի նախարարության հետ: ԱՄՆ նախագահի վարչակազմն անհամբեր սպասում է Կոնգրեսի անդամների հետ աշխատանքին այս առաջարկներն իրականացնելու համար։
Ռուս օլիգարխների ակտիվների կալանքի, Ուկրաինայում առգրավման ենթակա ակտիվների ընդլայնման և եկամուտ ստանալու գործընթացը պարզեցնելու համար առաջարկվում է.
ստեղծել պարզեցված վարչական գործընթաց՝ ներգրավելով գանձապետարանի և ԱՄՆ արդարադատության նախարարությանը՝ պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխներին պատկանող ԱՄՆ-ում գտնվող գույքը բռնագրավելու համար
պատասխանատվություն սահմանել Ռուսաստանի կառավարության հետ կոռուպցիոն գործարքներից ստացված եկամուտները գիտակցաբար կամ միտումնավոր պահելու համար:
0Comments