Մակրոնը չի սեղմել Հնդկաստանի վարչապետի մեկնած ձեռքը

Մանրամասներ
Մակրոն Մոդի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կայացած արհեստական բանականության գագաթնաժողովում չի սեղմել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ձեռքը։

Միաժամանակ Մակրոնը բարևել է գագաթնաժողովի մյուս մասնակիցներին, ինչպես նաև համբույրներ փոխանակել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ:

Նշենք, որ արհեստական բանականության գագաթնաժողովը մեկնարկել է փետրվարի 10-ին։ Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 80 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետությունների, ձեռնարկությունների ղեկավարներ, գիտնականներ և քաղաքացիական հասարակության անդամներ:

Անցած շաբաթ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան մտադիր է առաջիկա տարիներին 109 մլրդ եվրո ներդնել արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացման համար: