Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին։
Փարիզի դատախազությունը կարծում է, որ դրա իրական շահառուն ոչ այլ ոք է, քան ռուսական նավթագազային հսկա «Գազպրոմի» դուստր ընկերությունը․ գրում է ֆրանսիական Le Monde թերթը։
Le Monde-ի տվյալներով՝ վիլլան, որը տեղացիներին հայտնի է որպես Villa del Mare,, գտնվում է 3 հեկտար տարածքի վրա։ Օբյեկտը, բացի մի քանի հարկ ունեցող գլխավոր շենքից, ներառում է նաև երեք լողավազան, թենիսի կորտ և ուղղաթիռային հարթակ։ Այս գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է 120 մլն եվրո։
Վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքի սառեցման, ինչպես նաև SNC Maritime Villa Holding ընկերության բաժնետոմսերի սառեցման մասին կարգադրությունը թվագրվում է 2024 թվականի փետրվարի 12-ին։
Ինչպես նշում Է AFP գործակալությունը, Irina Maria վիլլայի նկատմամբ Փարիզի դատախազությունը այն ստորաբաժանումը, որը զբաղվում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարով (Junalco), հետաքննություն է անցկացրել ծանրացուցիչ հանգամանքներում փողերի լվացման փաստով, որը կատարվել է 2009 թվականի դեկտեմբերի 11-ից՝ Փարիզում, Կիպրոսում, Ռուսաստանում և Ռոքբրյուն-կապ-Մարտենում:
0Comments