Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ասել է, որ իրեն համարում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու.
«Պետք է ասեմ ձեզ, որ կա նման գաղափար, թող ոչ ոք չմոռանա, որ կա այդպիսի թեկնածու... Ես ինձ թեկնածու եմ համարում»,- ասել է Ջոնսոնը։
Նա հույս է հայտնել, որ հաջորդ անգամ կկարողանա ստանալ բաղձալի պաշտոնը, ինչպես նաև խոստովանել է, որ ապագայում կկարողանա ստանալ Նոբելյան մրցանակ կամ նման մի բան։
Ջոնսոնը լրագրողներին վստահեցրել է, որ միշտ և ցանկացած պաշտոնում կշարունակի աջակցել Ուկրաինային։
0Comments