Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել։
Այս մասին Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան գրել է իր X-ում։
«Զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Քննարկել ենք Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան:
Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի մասին համաձայնագիրը։ Մենք պայմանավորվել ենք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ», – հավելել է նա:
0Comments