
Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,չնայած շրջափակման հետևանքով ստեղծված բազում անհարմարություններին՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշել է մեր երեխաներին չզրկել ամանորյա տրամադրությունից:
Ուստի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, հրավիրում ենք բոլորիդ Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը:
Նախատեսվում է նաև մանուկների մասնակցությամբ հետաքրքիր ծրագիր…
Սիրով կսպասենք»:
0Comments