Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն երկրի խորհրդարանին կոչ է արել իմփիչմենթի ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հավանականության մասին նրա հայտարարություններից հետո, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Ֆիլիպոն հայտարարել է, թե «Մակրոնը «ցանկանում է Ֆրանսիան ներքաշել պատերազմի մեջ, հրահրում է երրորդ համաշխարհային պատերազմ, նա խելագար է, ծախված է, ատում է Ֆրանսիան և ուրեմն պետք է իմփիչմենթի ենթարկել նրան»։
«Ազգային խնդրանք պատգամավորներին վերջապես գործի դնելու Սահմանադրության 35-րդ հոդվածը՝ պատերազմի հարցով քվեարկություն պահանջելու, և 68-րդ հոդվածը՝ նրան իմփիչմենթի ենթարկելու»,- գրել է քաղաքական գործիչը X սոցիալական ցանցի իր էջում։
Նախօրեին Մակրոնն ասել էր, որ ԵՄ երկրները պայմանավորվել են ստեղծել «խորը հարվածների իններորդ կոալիցիա»՝ Ուկրաինային մատակարարելով միջին և մեծ հեռահարության հրթիռներ։
Բացի այդ, Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ երկրները քննարկել են հյուսիսարևելյան ռազմական օկրուգի գոտի եվրոպական զորքեր ուղարկելու հնարավորությունը։ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը չի բացառել իրադարձությունների նման զարգացումը։
Զելենսկին ասել է, որ այս նախաձեռնությունը Մակրոնի հետ կքննարկի մարտի կեսերին, երբ նա այցելի Ուկրաինա։
0Comments