Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է կենսաթոշակային համակարգը փոխելու կառավարության առաջարկած օրինագծի ընդունման մասին՝ շրջանցելով խորհրդարանում քվեարկությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին վարչապետը հայտարարել է մարտի 16-ին՝ ելույթ ունենալով Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորների առջև:
«Մենք չենք կարող վտանգի ենթարկել խորհրդարանական հանձնաժողովների միջև ձեռք բերված փոխզիջումը, մենք չենք կարող խաղադրույք կատարել կենսաթոշակային համակարգի ապագայի վրա, այս բարեփոխումն անհրաժեշտ է», - ասել է նա։
0Comments