Ուկրաինայի հակահարձակումը 90%-ով պատրաստ է. Այն հետաձգվում է միայն եղանակի պատճառով. Արեստովիչ

Մանրամասներ

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, ըստ Հրապարակի, «Ֆեյգեն LIVE» YouTube ալիքի եթերում ասել է, որ ուկրաինական հակահարձակումը 90%-ով պատրաստ է, և դրա մեկնարկը հետաձգվել է միայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ 

Նրա խոսքով՝ տանկերի շահագործման համար անհրաժեշտ է չոր հող՝ 30 սանտիմետր խորության վրա, ինչը կպահանջի ևս մի քանի շաբաթ արևոտ եղանակ։

«Արևմտյան մամուլը զզվեցրել է իր նվնվոցներով: Հատկապես Washington Post-ը, նվնվոց ու նվնվոց, նրանց մոտ ամեն ինչ միշտ սխալ է, ամեն ինչ վատ է նրանց համար, ծուռ է, շեղված։ Հակահարձակման հիմնական խոչընդոտը սալորը, տանձը կամ նարինջը չէ, այլ պարզապես անվերջ անձրևները, որոնք տեղացել են Ուկրաինայում: Որպեսզի տանկը տեղաշարժվի, նրան անհրաժեշտ է 30 սանտիմետր խորությամբ չոր հող։ Սա առնվազն երկու կամ երեք շաբաթ հատուկ արևոտ եղանակ է պահանջում:

Իսկ ըստ կանխատեսման՝ ամենուր ունենք եւս երկու շաբաթ անձրեւ։ Հետևաբար, դա երկար պատմություն է, և անբարենպաստ եղանակը պահպանվում է։ Հակահարձակումը 90 տոկոսով պատրաստ է»,- ընդգծել է Արեստովիչը։