![ա](/sites/default/files/inline-images/%D5%A2%D5%A1%D5%B5%D5%A4%D5%A5%D5%B6%20%D5%B4%D5%A1%D5%AF%20%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9.jpg)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանին մեղադրել է ՄԱԿ-ին անդամակցության հիմնական սկզբունքները խախտելու մեջ Ուկրաինա ներխուժելով արդյունքում։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը ներխուժեց հարեւան երկիր, փորձեց ջնջել ինքնիշխան պետությունը քարտեզից: Ռուսաստանը անամոթաբար խախտեց ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական դրույթները»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում։
Ամերիկացի առաջնորդը «անպատասխանատու» է անվանել միջուկային զենք կիրառելու Մոսկվայի սպառնալիքները։ «Միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել, և այն երբեք չպետք է սկսվի», – ասել է Բայդենը՝ նշելով, որ ոչ ոք չի սպառնացել Ռուսաստանին՝ չնայած նրա հակառակ պնդումներին։ Նա նաև հավաստիացրել է Ուկրաինային Միացյալ Նահանգների կողմից շարունակական աջակցությունը։
0Comments