Վերլուծաբանները բարելավել են առաջին եռամսյակում Սինգապուրի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ իրենց կանխատեսումները: Այս լավատեսության պատճառներից մեկը Թեյլոր Սվիֆթի համերգային շրջագայությունն է, գրում են lurer.com-ը և Bloomberg-ը։
«The Eras» շրջագայության սինգապուրյան փուլի շրջանակներում ամերիկացի երգչուհին հանդես կգա վեց համերգով։ Ելույթներն ասիական երկրի տնտեսությանը կբերեն մոտ 225-300 մլն դոլար, կարծում է DBS Bank-ի տնտեսագետ Չուա Հան Թենգը։
Միջոցների այս հոսքը պայմանավորված է Սվիֆթի համերգներին ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ թվով, պարզաբանել է փորձագետը։ Սինգապուրը Հարավարևելյան Ասիայի միակ երկիրն է, որն ընդգրկված է «The Eras» շրջագայության մեջ:
Ընդհանուր առմամբ, Թեյլոր Սվիֆթը շրջագայության շրջանակներում հանդես կգա 151 համերգով։ Առաջին համերգները կայացել են 2023 թվականի մարտին, վերջինը՝ 2024 թվականի դեկտեմբերին։
0Comments