Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը հայտարարել է, որ մայիսի 15-ին կլքի իր պաշտոնը։
Ինչպես փոխանցում է «Xinhua»-ն (Չինաստանի կառավարության պաշտոնական լրատվական գործակալություն), այս մասին նշված է ապրլի 15-ին Սինգապուրի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Լի Սյեն Լունը երկրի նախագահին պաշտոնապես կառաջարկի իր իրավահաջորդ նշանակել փոխվարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգին։
Վոնգը ստացել է «Ժողովրդական գործողություն» կուսակցության պատգամավորների միաձայն աջակցությունը։
Նոր վարչապետի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 15-ին Սինգապուրի նախագահական նստավայրում։
0Comments