Չինաստանի կիբերտարածության վարչությունը ներկայացրել է նախագիծ, որը խիստ սահմանափակումներ է սահմանելու անչափահասների կողմից բջջային սարքերի և ինտերնետի օգտագործման համար:
Օրենքի ներկայիս տարբերակը ենթադրում է, որ մինչև ութ տարեկան երեխաները կկարողանան սմարթֆոն օգտագործել օրական ընդամենը 40 րոպե, 8-ից 15 տարեկանները՝ մեկ ժամ, իսկ 16-17 տարեկան դեռահասները՝ ոչ ավելի, քան երկու ժամ։
Բացի այդ, անչափահասները գիշերային ժամերին, այսինքն՝ 22:00-ից 6:00-ն, չեն կարողանա օգտվել բջջային ինտերնետից:
Օրինագիծը կքննարկվի մինչեւ սեպտեմբեր։ Նշվում է նաև, որ սահմանափակումները չեն ազդի կրթական և սոցիալական կարևոր հավելվածների վրա։
0Comments