Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, մեծ աղմուկ է բարձրացրել՝ լուսանկարվելով GUESS' Holiday 2024 գովազդային արշավի համար։
30-ամյա մոդելը մերկ կեցվածք է ընդունել՝ ծածկվելով նորաձեւության ապրանքանիշի պայուսակներով։
Մյուս նկարներում Ջորջինան շլացել է գլամուրային զգեստների շարանով։
Հայտնի լուսանկարիչ Նիմա Բենատիի կողմից նկարահանված արշավը հիանալի կերպով արտացոլում է Ջորջինայի վառ անհատականությունը և պատկերացում տալիս ապրանքանիշի տոնական հմայքի մասին:
Կրեատիվ տնօրեն Փոլ Մարչիանոն ասել է, որ «Ջորջինան հիանալի կերպով մարմնավորում է GUESS կնոջ ոգին. նրա գեղեցկությունը, վստահությունն ու էլեգանտությունը նրան դարձնում են մեր ապրանքանիշի կատարյալ դեմքը»:
Իր հերթին Ջորջինան հայտարարել է, որ շատ է ուրախացել, երբ GUESS-ը խնդրել է իրեն լինել իրենց տոնական արշավի դեմքը:
«Նիմայի հետ աշխատելը զարմանալի էր, իսկ տոնական հավաքածուն՝ հիասքանչ. վարպետությունն ու դիզայնը ստիպեցին ինձ զգալ այնքան դյութիչ և հարմարավետ իմ մաշկի մեջ»:
0Comments