«Փառքի ճեմուղում» Թրամփի աստղը կարմիր են ներկել

Իրավապահ մարմինները չեն խստացնի հսկողությունը աստղի մոտ, քանի որ դրա մոտ կա տեսահսկում

Հոլիվուդյան «Փառքի ճեմուղում» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աստղը ներկել են կարմիր ներկով՝ նմանեցնելով այրան: Gazeta.ru  կայքը, հղում անելով TMZ-ին, գրում է, որ բացի կարմիր ներկից, նաև սվաստիկայի պատկեր է արված եղել։ Նշվում է, որ իրավապահ մարմինները չեն խստացնի հսկողությունը աստղի մոտ, քանի որ դրա մոտ կա տեսահսկում։

լմյ

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Փառքի ճեմուղում» Թրամփի աստղը վնասած անձի  նկատմամբ պայմանական պատիժ են կիրառել։