Բրիտանական հանրահայտ The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին Twitter-ի իր պաշտոնական էջում դիմել է իր երկրպագուներին՝ շնորհավորելով նրանց սուրբծննդյան տոների առթիվ և խորհուրդ տալով «չլինել իր պես»:
«Շատ մի կերեք ու խմեք: Գիտեմ, որ ես անելու եմ դա, սակայն դա ձեզ համար արդարացում չէ», - կատակել է աշխարհահռչակ աստղը:
Նա հույս է հայտնել, որ մարդկանց դուր կգան այս տոնին իրենց ստացած նվերները, և հիշեցրել է, որ Սուրբ Ծննդի իրական խորհուրդը սերն ու խաղաղությունն են:
0Comments