Covid-ի դեմ AstraZeneca-ի կիրառումը ողջ աշխարհում արգելվել է

Մանրամասներ
կորոնավիրուս

Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ AstraZeneca պատվաստանյութն այլևս թույլատրված չէ օգտագործել ԵՄ անդամ երկրներում, գրում է Guardian-ը։

AstraZeneca-ն երեքշաբթի երեկոյան սկսել է ողջ աշխարհում հետ կանչել իր COVID-19-ի պատվաստանյութը: Դեղագործական ընկերությունը մարտին հետ է կանչել Եվրոպական միությունում իր շուկայավարման թույլտվությունը։

Հայտարարության մեջ AstraZeneca-ն ասում է, որ որոշումն ընդունվել է, քանի որ «այժմ հասանելի են բազմաթիվ նոր պատվաստանյութեր, որոնք հարմարեցված են COVID-19 տարբերակների դեմ պայքարին»: Դա հանգեցրել է AstraZeneca պատվաստանյութի պահանջարկի նվազմանը, որն այլևս չի արտադրվում կամ չի մատակարարվում: