10 պատճառ, թե ինչու կանայք օրգազմ չեն ապրում

Մանրամասներ
ռոմանտիկ զույգ անկողին

Միշտ չէ, որ այն կանայք, ովքեր օրգազմ չեն ապրում, ֆրիգիդ են: Հաճախ պատճառը չիմացության, «սխալ» զուգընկերոջ կամ հենց կնոջ մեջ է:

Անկանոն սեքս

Բավականին մեծ ընդմիջումներով սեքսը կարող է հանգեցնել հեշտոցի էլաստիկության կորստի և քսուք արտադրող գեղձերի աշխատանքի խաթարման: Բացի այդ՝ մշտական պրակտիկայի բացակայության դեպքում մոռանում ես, թե որ դիրքում ես օրգազմ ստանում:

Թույլ մկաններ

Հեշտոցի մկաններին անհրաժեշտ է ծանրաբեռնվածություն, քանի որ առանց դրա նրանք թուլանում են, անգամ կարող են հյուծվել և կորցնել ուժը: Իսկ օրգազմը ոչ այլ ինչ է, քան մկանների կծկում: Ուստի կրկին վերադառնում ենք առաջին կետին՝ մշտական սեքսը մարզում է մկանները:

Կիպ հագուստ

Կորսետներն ու ստրինգները բավականին սեքսուալ են, բայց եթե դրանք փոխարինեք ավելի ազատ ներքնազգեստով, ապա օրգազմ ստանալու հավանականությունը մի քանի անգամ կմեծանա: Ճնշող և ընդգծող ներքնազգեստը կարող է խախտել երակներում արյան շարժը, ինչի արդյունքում սեռական ակտի ժամանակ արյան հոսքը կարող է չիրականացվել: Կինը գրգռվում է, բայց գործը օրգազմին չի հասնում:

Անոթային վեգետատիվ դիստոնիա

Վեգետատիվ նյարդային համակարգը մարդու ներքին հավասարակշռության կարգավորիչն է: Հենց այն է պատասխանատու սրտի աշխատանքի և երակային ճնշման կարգավորման համար: Եվ մի փոքրիկ խաթարումը հերիք է, որպեսզի խախտվի օրգազմի համար կարևոր անոթների աշխատանքը:

Հորմոնալ ֆոն

Վիճակագրության համաձայն` կանանց մոտ 2/3-ն առաջին անգամ օրգազմ է ապրում 30-ից հետո և առաջին երեխայի ծննդից հետո: Դա կապված է օրգանիզմի հորմոնային փոփոխության հետ: 20-25 տարեկանում կինը դեռ ունակ չէ հավաքել անհրաժեշտ քանակությամբ հորմոններ, որոնք պատասխանատու են լիբիդոյի համար: Հաճույք կարող են ստանալ, իսկ օրգազմի համար պետք է մի քանի տարի սպասել:

Չափից դուրս շատ ուտել

Նյութափոխանակության համակարգն ուտելիքը մարսելու համար բոլոր ռեսուրսները վերցնում է սեռական համակարգից: Պետք է ուտել սեքսով զբաղվելուց երեք ժամ առաջ, դրա հետ մեկտեղ ուտելիքը պետք է լինի ոչ շատ կծու և յուղալի:

Ցուրտ

Մասնագետները պարզել են, որ ցուրտն անմիջական կապ ունի սեքսուալ հաճույքի հետ: Նրանք ապացուցել են, որ կնոջ ոտքերի ջերմությունն ազդում է օրգազմի վրա: Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում սեքսի համար ընտրել տաք վայր և տաք պահել ոտնաթաթերը:

Դեղամիջոցներ

Ցավոք, առաջին հայացքից անվնաս թվացող դեղամիջոցները կարող են հանգեցնել սեռական լուրջ խանգարումների: Նման «անվնաս» դեղամիջոցների շարքին են դասվում սպազմոլիտիկները, ճնշումն իջեցնող միջոցները, հակադեպրեսանտները, միզամուղներն ու տրանկվիլիզատորները: Ոչ պակաս վտանգավոր են ալերգիայի և մրսածության դեմ դեղամիջոցները:

Ոգելից խմիչք

Ալկոհոլի քիչ չափաբաժնից հետո մեծանում է սեքսուալ ցանկությունը, բայց ցավոք սրտի սպիրտը ազդում է ոչ միայն ցանկության վրա, այլև մեծացնում է սեռական հորմոնների ակտիվությունը: Ցանկությունը մեծանում է, իսկ ահա մյուս պարամետրերի կարողությունը՝ իջնում:

Նիկոտին

Կնոջ օրգազմը ձիու նման է: Նիկոտինի կաթիլ և վերջ: Վիճակագրության համաձայն` մի տուփ ծխախոտն ամեն օր ամեն 10-րդ կնոջ բերում է անօրգազմիայի: