Այսօր հայկական տոմարի Մեհեկան ամսվա Միհր օրն է․ Հայոց Արեգակ Միհր Բարեփառի ծնունդը` Արեւագալի տոնը

Մանրամասներ

1

Այսօր հայկական տոմարի Մեհեկան ամսվա Միհր օրն է, Հայոց Արեգակ Միհր Բարեփառի ծնունդը` Արեւագալի տոնը։

Հայոց դիցարանում Միհրն Արամազդի որդին է. Արեգակի, լույսի, ճշմարտության, համաձայնության աստվածը: Նրա գլխավոր մեհյանը գտնվում էր Արևմտյան Հայաստանում, Դերջան գավառի Բագայառիճ (պահլավերեն «աստծո պահպանմունք») գյուղում: Նրան է նվիրված նաև Գառնի հեթանոսական տաճարը: Արևային աստվածություն կար նաև Իրանում, և մըյհըր պահլավերենով նշանակում է «արև»:

Հին արիական լեզվով «Միհրը» նույնանուն է «ուխտ», «համաձայնություն», «դաշինք» բառերին և այդ բովանդակությամբ էլ միավորում էր արիական ժողովուրդներին՝ տարածվելով Հայաստանից Իրան, Հնդկաստան, իսկ Հռոմեական կայսրության միջոցով՝ նաև Եվրոպա:

Հայկյան տոմարի ամիսների յուրաքանչյուր ութերորդ օրը կոչվում է Միհր: Այդ անունից է ծագում նաև հայոց  սրբավայրերի անվանումը՝ մեհյան:

Միհրը լայն տարածում է ունեցել հայերի մեջ, և հետագայում նրա անունն ու արարքները մտել են «Սասնա ծռեր» դյուցազներգի մեջ՝ Մեծ և Փոքր Մհերների միջոցով:

Միհրի ծնունդը նշվել է Արևագալի օրը՝ դեկտեմբերի 22-ին, երբ ցերեկն սկսում է երկարել, ավետելով տիեզերական գարունը կամ տիեզերակարգի օրացույցով՝ Նոր Տարին: