Միլպետի և իմ օգնականի միջև լարված հարաբերություններ են եղել, որին հետևեց իմ օգնական Արմեն Մարկոսյանի ձերբակալությունը՝ թմրանյութ պահելու կասկածի հիմքով։
Այս մասին Euromedia24-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ անդրադառնալով իր օգնականի՝ այսօր առավոտյան Աշտարակի ճանապարհին ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով ձերբակալության փաստին։
- Ձեր օգնականի ձերբակալության փաստին ի՞նչ մեկնաբանություն կտաք։
- Անձամբ հետևողական եմ լինելու, որ քննությանը խոչընդոտ չլինի երկկողմանի, հետևելու եմ, որ արդարադատությունը վերականգնվի և ով իսկապես մեղավոր է՝ պատասխան տա իր արածի համար։
Խնդիրը նա է, որ մարդուն մեկ րոպեում սարքեցին նարկոման։ Գցեցեին լրատվականներով տարածեցին, վաղը որ պարզվի ինքը չի օգտագործել կամ թյուրիմացություն է եղել, արդեն մարդու անվան վրա բիծը մնալու է, չէ։ Նույն ջանքերով այդ տեղեկությունը չեն տարածելու, որ հերքեն իրենց գրած վարկածը։
- Բայց Ձեր օգնականի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց, հերքու՞մ եք Դուք։
- Նման մանրամասներից տեղյակ չեմ, բայց նման իրավիճակներում պետք է սպասեն, որ փաստերը ծանրակշիռ լինեն ու նոր հայտարարություն տարածեն, իմ կարծիքով դա էր ճիշտ ձևը, ոչ թե լրատվականներին ասում են ու միանգամից վիդեոներ են տարծում։ Պարզ է չէ՞, որ լրատվականը ինքն իրենով չի տարածել այդ պահին լուրը պարզ է, որ նկարել ու փոխանցել են։
- Ուզում եք ասել՝ Ձեր օգանականի գլխին սարքելու փո՞րձ է արվում, այո՞։
- Տարօրինակ բան է, քանի որ բավականին երկար ժամանակ եմ ճանաչում Արմենին Մարկոսյան, կարող եմ վստահ ասել ինքը նման տպավորություն չի թողել ինձ մոտ։
Մի քանի հանգամանք կա, որ համադրում ես տարօրինակ ու անհասկանալի դրվագներն ավելի են շատանում։
Այսօր միլպետի վերջին աշխատանքային օրն է, իրենց հարաբերությունների հետ կապված կա էստեղ զուգադիմություն։ Որևէ պնդում անելու համար ես պետք է վստահ լինեմ, դրա համար ասում եմ՝ հետևողական եմ լինելու, որ պարզեմ մինչև վերջ։
- Իսկ ի՞նչ եք կարծում՝ 11․5 գրամ կանաչավուն զանգվածը պատահակա՞ն է հայտնվել ձեր օգնականի մոտ։
Հենց դա էլ է տարօրինակ, մեծ չափաքանակը աշխատանքի գալիս ինչու պետք է գործ ունենար իր մոտ։
Իրավապահները պետք է այս հարցերի պատասխանները տան։
- Ինչ միտում եք տեսնում իրավապահների կողմից։
- Չեմ ուզում գնահատական տալ, բայց ոչ մի բան պատահական չի լինում։ Մի քանի տարբերակ կա՝ կամ տեղադրում են, կամ մարդու մոտ է լինում, որը կպարզի հետաքննությունը։ Խնդիրն իրավական դաշտում է։
Սոնա Հարությունյան
0Comments