Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ հետաքրքիր ակցիա Նյու Յորքի գազանանոցներից մեկում․ Խավարասերին կարելի է անվանել սիրելիի պատվին

Մանրամասներ

Կրկին յուրօրինակ ակցիա է սկսել Bronx Zoo գազանանոցը, որը գտնվում է Նյու Յորքի Բրոնքս թաղամասում՝ հայտնում է USA.one-ը:

Այն այցելուներին թույլ կտա միջատին անվանել սիրելի մարդու կամ նախկին զուգընկերոջ պատվին։

Այս ծառայության մեջ գլխավոր դերը պատկանում է Մադագասկարյան խավարասերին (Gromphadorhina), որը հայտնի է իր խոշոր չափերով։ Name a Roach («Անվանիր խավարասերին») ակցիան անցկացվում է ամեն տարի եւ նվիրված է Սուրբ Վալենտինի օրվան: