Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին

Մանրամասներ
քիմ

Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն, որտեղ հանդիպել է փոխնախագահ Կամալա Հարիսին, այս մասին տեղեկանում ենք Քարդաշյանի ինստագրի էջից, որտեղ վերջինս լուսանկարներ է հրապարակել հանդիպումից։

Հայտնի է, որ քննարկման թեման եղել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 11 կալանավորի ներում շնորհելու հարցը:

«Ինձ համար մեծ պատիվ է միանալու փոխնախագահ Հարիսին, քրեական արդարադատության պաշտպաններին և չորս անհավանական փոքր բիզնեսի սեփականատերերին, ովքեր ներում են ստացել Սպիտակ տան «Երկրորդ հնարավորություն» միջոցառմանը:

Մենք լսեցինք ներում ստացածների փորձառությունը, թե ինչպես են դատապարտումները ազդել նրանց կյանքի վրա և քննարկեցինք Փոքր բիզնեսի վարչակազմի կողմից արված փոփոխությունները, որոնք թույլ են տալիս դատապարտվածներին վարկ վերցնել: Դեռ շատ անելիք ունենք, բայց ես երախտապարտ առաջընթացի համար»,-գրել է Քարդաշյանը: