Պաղեստինի հաղթանակն ԱՄՆ-ում. Ամենահեղինակավոր համալսարաններում զանգվածային ուսանողական ընդվզnւմներ են սկսվել. ՖՈՏՈ

Մանրամասներ
ամն

Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները քննադատող պաղեստինամետ բողոքի ցույցերը, ինչպիսին նախորդ շաբաթ կազմակերպել էին Կոլումբիայի համալսարանի ուսանողները, տարածվել են ամբողջ Միացյալ Նահանգներում: Այս մասին գրում է golosameriki.com-ը:

Կոլումբիայի համալսարանի ուսանողները, չնայած բուհի ղեկավարության ճնշումներին և ցույցի մասնակիցների ձերբակալություններին, հրաժարվել են դադարեցնել բողոքի ցույցերն ընդդեմ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների:

Photos: Pro-Palestinian protests spread at US universities | Israel War on  Gaza News | Al Jazeera

Նմանատիպ ցույցեր են կազմակերպել տարբեր քոլեջների և համալսարանների ուսանողներ։ Վերջին միջադեպերից մեկում ոստիկանությունը միջամտել է այն բանից հետո, երբ Նյու Ջերսիի Փրինսթոնի համալսարանի ուսանողները սկսել են բողոքի վրանային ճամբար ստեղծել:

X հարթակում տեղադրված տեսանյութում ոստիկանն ուսանողներին ասում է. «Դուք բոլորդ խախտում եք համալսարանի կանոնադրությունը: Այս վրանները պետք է անհապաղ ապամոնտաժվեն»։

Ցուցարարները վանկարկել են՝ «Ազա՛տ Պաղեստինը»։

Texas state troopers try to break up a pro-Palestinian protest at the University of Texas in Austin on Wednesday, April 24.

Հարևան Մասաչուսեթսում ոստիկանությունը բռնի կերպով ցրել է Բոստոնի Էմերսոն քոլեջի ուսանողների ճամբարը և ձերբակալել ավելի քան 100 մարդու: Ոստիկանությունը հայտնել է, որ վրանները հանվել են հինգշաբթի ժամը 1-ից հետո:

Հարվարդի համալսարանի, Թաֆթսի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողները նմանատիպ վրանային ճամբարներ են ստեղծել:

Georgia State Patrol officers detain a demonstrator on the campus of Emory University during a pro-Palestinian demonstration in Atlanta on Thursday, April 25.

Ատլանտայի ոստիկանությունը հինգշաբթի առավոտյան ցրել է Էմորիի համալսարանի մասնաշենքի տարածքում գտնվող վրանային ճամբարը:

An activist leads chants during a pro-Palestinian protest April 24 at the University of Southern California in Los Angeles.

Վաշինգտոնում հարյուրավոր ցուցարարներ հինգշաբթի հավաքվել էին Ջորջ Վաշինգտոնի համալսարանի մոտ՝ կոչ անելով բուհերին հրաժարվել Իսրայելի հետ կապեր ունեցող ընկերություններում ներդրումներից և դադարեցնել կարգապահական մեղադրանքները պաղեստինցիներին աջակցող ուսանողների նկատմամբ: Բողոքի ակցիան կազմակերպել են Ջորջ Վաշինգտոնի համալսարանի, Ջորջթաունի համալսարանի և նահանգի այլ ուսումնական հաստատությունների ուսանողները։

Students are arrested during the protest in Austin on April 24. <a href="https://www.cnn.com/business/live-news/columbia-usc-university-protests-04-25-24/h_fe6a015b9b48e0c63141f63de83c9726" target="_blank">There were dozens of arrests</a>. University police had warned students in an email that they faced more arrests if they didn't disperse from the site.

Անցյալ շաբաթ Կոլումբիայի համալսարանի Մանհեթենի մասնաշենքում լարվածությունը սրվել է, երբ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 պաղեստինամետ ցուցարարի: Համալսարանի պատասխանատուները որոշել են կիսամյակի մնացած հատվածն անցնել հիբրիդային ուսուցման ծրագրի։ Համալսարանը կրկին երկարաձգել է ուսանողների վրաններն ապամոնտաժելու վերջնաժամկետը, այս անգամ մինչև ուրբաթ վաղ առավոտ:

Demonstrators' tents are set up on Columbia's campus in New York on April 24. The school is also preparing for graduation ceremonies.

«Ես դատապարտում եմ հակասեմական ցույցերը: Ես նաև դատապարտում եմ նրանց, ովքեր չեն հասկանում, թե ինչ է կատարվում պաղեստինցիների հետ», - երկուշաբթի լրագրողներին ասել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Demonstrators and Texas state troopers face one another in Austin on April 24.

Աղբյուրը մանրամասնում է, որ Կերկուշաբթի ոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում ոստիկանությունը Յեյլի համալսարանում ձերբակալել է 48 ցուցարարի այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են լքել ճամբարը, որը ստեղծվել էր համալսարանի կենտրոնում գտնվող հրապարակում: Երկու օր անց Օսթինում Տեխասի համալսարանում հարյուրավոր ցուցարարներ բախվել են համալսարանի աշխատակիցների հետ, երբ նահանգի իրավապահ մարմինները ներխուժել են բողոքի ցույցերը ցրելու համար: Ձերբակալվել են գոտին չլքած տասնյակ ուսանողներ։

Police stand near protesters at the University of Southern California on April 24.

«Ձերբակալություններն այժմ տեղի են ունենում և կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ամբոխը չի ցրվել: Այս ցուցարարները պետք է բանտում լինեն։ Հակասեմականությունը Տեխասում չի հանդուրժվի. ուսանողները, որոնք մասնակցում են Տեխաս նահանգի ցանկացած քոլեջում կամ համալսարանում հակասեմական ցույցերին, պետք է հեռացվեն», - գրել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը X հարթակում:

New York police officers stand near protesters outside the main entrance of Columbia University on April 24.Columbia students prepare to camp overnight on Tuesday, April 23.Students protest near New York University on April 23.Students at the University of California, Berkeley, set up an encampment at Sproul Hall on April 23.Pro-Palestinian demonstrators sit at Yale University in New Haven, Connecticut, on April 23. University police <a href="https://www.cnn.com/business/live-news/columbia-yale-student-protests-4-23-24/h_c3840d4903bac8dc32a790bcb17ee12b" target="_blank">arrested at least 45 protesters the day before</a> and charged them with criminal trespassing after they refused orders to leave.Police and protesters face off at New York University on Monday, April 22.Police officers clear away tents from an encampment at New York University on April 22.Students rally at an encampment at the Massachusetts Institute of Technology in Cambridge on April 22.

ա

Աղբյուր