Չինաստանի նախագահը պետական ​​այցերով մեկնում է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա՝ Մակրոնի, Վուչիչի և Օրբանի հրավերով

Մանրամասներ
սի

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կիրակի առավոտյան մեկնել է Պեկինից՝ պետական ​​այցերով Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Հունգարիայի նախագահ Թամաշ Սուլեկի և վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով, հայտնում է Xinhua-ն։

Այցի ընթացքում Սի Ծինփինին ուղեկցում են կինը՝ Պեն  Լիյուանը, Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության (ՉԿԿ) Կենտկոմի քաղբյուրոյի մշտական ​​հանձնաժողովի անդամ և ՉԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր բյուրոյի տնօրեն Ցայ Ցին և ՉԿԿ Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ և արտգործնախարար Վան Ին։