Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական հեռագիր է ուղարկել Դոնալդ Թրամփին, տեղեկացրել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Սի Ծինփինը շնորհավորական հեռագիր է ուղարկել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին»,- նշվել է հաղորդագրությունում։
Չինաստանի ղեկավարը նշել է, որ «առճակատումը վնասակար է երկու երկրների համար», մինչդեռ երկու երկրները կարող են շահել՝ համագործակցություն զարգացնելով։
«Պատմությունը վկայում է այն մասին, որ թե՛ Չինաստանին, թե՛ ԱՄՆ-ին ավելի շահեկան է համագործակցության զարգացումը, մինչդեռ առճակատման դեպքում նրանք տանուլ են տալիս»,- նշված է ուղերձի տեքստում։
Սի Ծինփինի խոսքով՝ կայուն եւ առողջ չին-ամերիկյան հարաբերությունների հաստատումը համապատասխանում է ինչպես երկու կողմերի, այնպես էլ համաշխարհային հանրության շահերին։
0Comments