Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Նիդեռլանդների վարչապետներ Բորիս Ջոնսոնը, Ջասթին Թրյուդոն և Մարկ Ռյուտեն կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել կրակը Ուկրաինայում՝ ապահովելու խաղաղ բնակչության անվտանգ ելքը և սննդի ու դեղորայքի առաքումը։ ՏԱՍՍ-ը մեջբերում է վարչապետների համատեղ հայտարարությունը, որը հրապարակվել է Լոնդոնում նրանց հանդիպումից հետո։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունները՝ լիովին հետևելու միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրությանը, ինչպես նաև անհապաղ զինադադար՝ ապահովելու խաղաղ բնակչության անվտանգ ելքը, սննդամթերքի և դեղորայքի առաքումը»,- ասվում է փաստաթղթում։
Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Նիդեռլանդների վարչապետները հայտարարել են, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների քաղաքականությունը կշարունակվի։
Մեծ Բրիտանիան, Կանադան և Նիդեռլանդները Ուկրաինային լրացուցիչ պաշտպանական օգնություն կտրամադրեն։
0Comments