Պեկինը զսպվածության կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին

Մանրամասներ
չինաստան

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև փոխադարձ հրթիռային հարվածներից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Ստեղծված հանգամանքներում բոլոր կողմերին անհրաժեշտ է պահպանել հանգստություն և զսպվածություն, գործադրել ջանքեր` սառեցնելու իրադրությունը երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և ստեղծել պայմաններ ճգնաժամի քաղաքական կարգավորման համար՝ հնարավորինս շուտ հրադադարի հասնելու համար», – նշել է նա: