Չինաստանի ղեկավարը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետ

Մանրամասներ
Սի Ցզինպին Էմանուել Մակրոն

Ռիո դե Ժանեյրոյում G20 գագաթնաժողովի շրջանակներում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Xinhua-ն։ Սի Ծինփինն ասել է, որ Չինաստանն ակնկալում է պահպանել չին-ֆրանսիական հարաբերությունների կայուն և դրական զարգացման թափը։

Նա ասել է, որ Չինաստանը պատրաստ է աշխատել Ֆրանսիայի հետ՝ ավելի մեծ ներդրում ունենալու Չինաստան-Եվրոպա հարաբերությունների առողջ զարգացման և համաշխարհային խաղաղության ու կայունության գործում:

Մակրոնն իր հերթին հավելել է, որ Ֆրանսիան հավատարիմ է ռազմավարական անկախությանը և ակնկալում է Չինաստանի հետ երկխոսություն և համագործակցություն վարել փոխադարձ հարգանքի ոգով, պատշաճ կերպով լուծել տնտեսության և առևտրի հետ կապված վեճերը և պահպանել երկկողմ առևտրի առողջ ու կայուն զարգացումը, տնտեսական հարաբերություններ։