Փհենյանը Վաշինգտոնին կոչ է անում նոր առաջարկ կատարել

Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է արդյունքի հասնել, այնքան էլ շատ ժամանակ չունի

Վաշինգտոնը պետք է Փհենյանին «նոր առաջարկ» կատարի, եթե ցանկանում է հասնել Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման հարցերով երկխոսության վերականգնմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ամերիկյան դեպարտամենտի տնօրեն Կվոն Չժոն Գինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգները պետք է իր դիրքորոշումը շտկի, եթե ցանկանում է երկխոսությունը վերականգնել, եւ դրա համար վերջին ժամկետն է 2019 թվականի վերջը»,- ասել է դիվանագետը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն նաեւ պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի  «ճիշտ տրամադրվածությամբ», իսկ ամերիկյան պատվիրակությունը պետք է ղեկավարի «մեկը, ով կարող է հասկանալ» Հյուսիսային Կորեայի դիրքորոշումը եւ «ողջամիտ այլընտրանք առաջարկել»:

«Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է արդյունքի հասնել, այնքան էլ շատ ժամանակ չունի»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը: