Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանը նոր «Աֆղանստան» և «Չեչնիա» կստանա․ Մեծ Բրիտանիա

Մանրամասներ

ա

Մեծ Բրիտանիայի արտաքին և համագործակցության հարցերով պետքարտուղար Էլիզաբեթ Թրասը ասել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի ներխուժելու դեպքում «նոր Աֆղանստան» և «Չեչնիա» կստանա։ Այս մասին նա հայտարարել է Սիդնեյում ելույթ ունենալով Lowy Institute վերլուծական կենտրոնում։

«Կրեմլը պատմությունից դասեր չի քաղել։ Նրանք երազում են վերականգնել Խորհրդային Միությունը կամ յուրատեսակ «Մեծ Ռուսաստան»՝ տարածքներն էթնիկ կամ լեզվի հիման վրա բաժանելու միջոցով։ Նրանք ասում են, որ կայունություն են ուզում, մինչդեռ ուրիշներին են սպառնում և ապակայունացնում», – ասել է Տրասը: