Ղազախստանի նախկին մայրաքաղաք եւ ամենամեծ քաղաք Ալմաթիում ընդհատվել է հեռուստատեսային հեռարձակումը։ Այս մասին, ըստ Հրապարակի, հայտնում է Sputnik Казахстан-ը։ Ավելի վաղ, հրապարակումներ էին հայտնվել, որ ցուցարարները գրավել են «Կոկտոբե» հեռուստատեսությունը Ալմաթիում։
Informburo.kz-ն ավելի ուշ հայտարարել էր, տեղի ոստիկանապետի փոխանցած տեղեկատվությանը հղում տալով, որ այդ մասին լուրերը չեն հաստատվում։
0Comments